
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն արյուն են հանձնել հիվանդների համար

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն ուսուցման ամառային շրջանին նախապատրաստվելու ընթացքում մասնակցել են «Դարձի՛ր դոնոր: Արյուն հանձնի՛ր կարիքավոր հիվանդներին» հայրենասիրական ակցիային:
Ակցիային մասնակցել են 500 զինծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ, որոնք անհատույց արյուն եւ դրա բաղադրիչներ են հանձնել հետազոտման եւ պահման Գյումրիի Արյան պահոց:
Անհրաժեշտության դեպքում ստացված արյունը կօգտագործվի Հայաստանում տուժածների փրկության եւ հեմոֆիլիայով եւ ուռուցքաբանական հիվանդություններով հիվանդների բուժման համար: Միջին հաշվով յուրաքանչյուր զինծառայող հանձնել է շուրջ 350 – 400 միլիլիտր արյուն: Ընդհանուր առմամբ հավաքվել են շուրջ 200 լիտր արյուն եւ դրա բաղադրիչներ:
«Մեզ համար սա ավանդական միջոցառում է, որը միավորումում անցկացվում է տարին երկու անգամ ուսուցման ամառային եւ ձմեռային շրջաններից առաջ»,- ասել է 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի համար 3 մասնաճյուղի պետ բժշկական ծառայության փոխգնդապետ Էժդեր Ռահիմովը: Անդրովկասի ռուսական միավորումում «Դոնորի օրերը» տեղի են ունենում 2011 թվականից եւ ավանդական բնույթ են ստացել:
Ներկայիս ակցիան դարձել է թվով արդեն տասներկուերորդը: Ընդհանուր առմամբ յոթ տարում ակցիային մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ, որոնք տվել են շուրջ մեկուկես տոննա դոնորական արյուն: