Բաժիններ՝

Արցախի ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

ԱՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և ծնողներին «Վերջին զանգ»-ի կապակցությամբ և մաղթում երեխաներին պայծառ ապագա:

Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և ուշադիր, թույլ չտալ երթևեկության կանոնների խախտումներ:

Շրջանավարտների ծնողներին դիմում ենք ողջախոհության. չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները` անցանկալի պատահարներից խուսափելու համար: Զգուշացնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում և օրինախախտների նկատմամբ կկիրառի ներգործության խիստ միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031