Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 23 թափուր տեղի համար ՀՀ քաղաքացիներից 6537 հայտ է ստացել: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հունիսի 7-ին, ժամը 5.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմելենան Երևան-Սևան ճանապարհին բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կառավարությունն ընդունեց «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը:
«Ժողովուրդ» թերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Սասնա Ծռերի» գործը քննող Արտուշ Գաբրիելյաի հետ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի արդյունավետության խնդրին: Ըստ նրա` ներկայում կան 14 ծրագրեր այս ոլորտում, այժմ առաջարկվում է 15-րդը:
2018թ. հունիսի 4-ին Բարձագույն դատական խորհուրդը դռնփակ նիստում որոշումներ է կայացրել դատավորներ նշանակելու նպատակով թեկնածուներ առաջադրելու մասին:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունքներ կան էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հետ՝ կապված իրավիճակի ուսումնասիրությունից:
Հունիսի 8-ին ժամը 06:40-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշիի շրջանի «Զառսլու» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ՃՏՊ: Շուշիի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:
27-ամյա Արտուշ Մուրադյանը որոնվում է որպես անհետ կորած։
Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն առաջին նշանակումներ է կատարել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 8-ին՝ ժամը 02:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձի ինքնությունը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը, ով վերջերս է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հունիսի 8-ին՝ ժամը 00:55-ին. «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի, Լեռ Կամսարի, Ջեյմս Բրայնսի փողոցների, Գուլակյան փող. 27-ից-72, Աղբյուր Սերոբ փող. 10, Վաղարշյան փող. 1, 3, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Բաղրամյան պող. 40-ից-64 համարների` իրենց կոտորակներով և Բաղրամյան 2-րդ փակուղու ջրամատակարարումը:
Հայաստանում տաքսի ծառայության ոլորտում առկա խնդիրները շարունակվում են մնալ չլուծված՝ չնայած երկրում տեղի են ունեցել ներքաղաքական փոփոխություններ:
Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյանը դատապարտում է Վեհափառ Հայրապետի նկատմամբ հայր Կորյունի անհնազանդ ընթացքը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ հայտարարարեց, որ կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը, որոշում կայացնելը:
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահը նորոգման կարիք ունի:
ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարարեց, թե Հայաստանում չեն լինելու արտոնյալներ։ Օրենքը հավասարաբար գործելու է բոլորի, այդ թվում՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անձը հաստատող ճամփորդական փաստաթղթերը (անձնագրերը), որոնց վավերականության ընդհանուր ժամկետը երկարաձգված է, համաձայն «Ղազախստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՂՀ օրենքի, Ղազախստանի Հանրապետության կողմից համարվում են անվավեր. արգելվում է ինչպես ՀՀ քաղաքացիների մուտքը տվյալ պետություն այդպիսի փաստաթղթերով, այնպես էլ պետության տարածքում այդ անձնագրերով գործարքներ կատարելը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսները Ծիծեռնակաբերդում ծաղիկներ դրեցին՝ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հունիսի 6-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1980 թ. ծնված Արտակ Մ.-ն և հայտնել, որ իր ծանոթ Սևոն դանակով հարվածել է իրեն և սպառնացել մորթել:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, զննման են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից խոհանոցից տեղամասեր սնունդ տեղափոխող սայլակը:
Ցաւով կը հետեւինք, այս օրերուն, հայրենի մեր երկրին մէջ տեղի ունեցող զարգացումներուն, որ առնչուած են մեր եկեղեցական կեանքին: Մտահոգ ենք յառաջացած իրավիճակով:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մայիսի 27-ին Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. Արդյունքում` մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, երկուսը՝ ձերբակալվել: