
Արաբկիրում ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի, Լեռ Կամսարի, Ջեյմս Բրայնսի փողոցների, Գուլակյան փող. 27-ից-72, Աղբյուր Սերոբ փող. 10, Վաղարշյան փող. 1, 3, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Բաղրամյան պող. 40-ից-64 համարների` իրենց կոտորակներով և Բաղրամյան 2-րդ փակուղու ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: