Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել առնվազն 20 դրամով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վ.Բոստանջյանը:
«Դրա մասին բոլոր հարցերով պետք է դիմեք համապատասխան մարմիններին, եկեք թողնենք իրավապահ մարմինների գնահատականներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը` հրաժարվելով խոսել չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով հնարավոր ձերբակալությունների մասին:
Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանում Կովկաս ինստիտուտի կազմակերպած «Կովկաս 2017» համաժողովին մասնակցելու օրերին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին` ուղեկցությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Սիոն եպիսկոպոս Ադամյանի:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտերկրի հետևյալ ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019թթ. ուսումնական տարվա ընդունելություն.
Հունիսի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդն իր արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում: Օրակարգում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ ընդհանուր հանդիպում-խորհրդակցությունից զատ` ընդգրկված էր դատարանի նախագահի ընտրությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է թիվ 19 պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): Բախման հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ բացարձակ սուտ որակելով շրջանառվող տեղեկությունը, թե Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Այս մասին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ, 14-17-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը կղեկավարի Կնյազ Սարոյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի խոսքով՝ ինքը խմբակցությունում միակ մարդն է, ով կուտակային կենսաթոշակների համակարգը դրական է համարել ու դրա մեջ լավն է տեսել:
«Հետախուզում-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 11-ին` ժամը 10.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի,1985 թ. ծնված Մուռազ Ֆ.-ն, որը 2017թ. մայիսի 27-ից հետախուզվում էր Ինտերպոլի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետության քրեական օրենսգրքի 244 և 281 հոդվածների մեղադրանքներով /ավազակային հարձակում:
Մայիսի 23-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ ժամը 11.33-ին Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27 շենքի մոտ անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով իր ընկերուհու՝ 1963 թ. ծնված Աիդա Ղ.-ի պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան՝ կախազարդով, և դիմել փախուստի:
Հունիսի 12-ին, ժամը 00.35-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանյան խճուղու վերջնամասում գտնվող Գյումրու ցուցանակի հետնամասում ծուխ է նկատվում:
Թիվ 16 պոլիկլինիկայի բուժքույրն ահազանգել է. տարիներ առաջ նույն պոլիկլինիկայի տնօրենը տարբեր չափերի գումարներ է պահանջել իրենից՝ որպեսզի կարողանա հիվանդության արձակուրդ գնա և վերապատրաստման դասընթացների հաճախի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է պնդել, որ «Այբ» հիմնադրամի կողմից ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու հանրակրթական ծրագրի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը մեծ վնաս է հասցրել:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ անդամները հարգանքի տուրք են մատուցում Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Հունիսի 11-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտից բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նարեկ Օ.-ին և հրավիրել 1998 թ. ծնված Սյուզի Խ.-ին:
Ֆրանսիայի Էսսոնի դեպարտամենտում ռելսերից դուրս է ընկել մերձքաղաքային ճեպընթացը, տուժել է յոթ մարդ:
Հունիսի 11-ին, ժամը 19.35-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ Վալենսիայի Խաչիկը՝ «X գրուպ»-ի նախագահ, Ջրաշխարհի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի»։
Հունիսի 11-ին՝ ժամը 17:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 11-ին` ժամը 22:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հունիսի 11-ին՝ ժամը 22:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: