
Երևանում մեքենան բախվել է վերամբարձ կռունկին. տուժածի վիճակը ծանր է

Հունիսի 8-ին՝ ժամը 02:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 22 հասցեի մոտակայում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1988 թ.) բախվել է կայանած «ԶԻԼ» մակնիշի ավտոկռունկին: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան: