Բաժիններ՝

«Սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի վատնում և շորթում է գնում»

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի արդյունավետության խնդրին: Ըստ նրա` ներկայում կան 14 ծրագրեր այս ոլորտում, այժմ առաջարկվում է 15-րդը:

«Այս ծրագրերի մի որոշակի մասը հսկայական ռիսկեր է պարունակում և այդտեղ պետական միջոցների վատնում և շորթում է գնում»,- ասաց Ա.Միրզոյանը:

Ըստ նրա` օդում կախված լուրերի համաձայն, օրինակ, նախկինում փորձ է արվել այդ 14 ծրագիրըը խմբավորել 5-ի մեջ, բայց դա էլ չի լուծում խնդիրը: Նա թվարկեց վատնումների մեծ տեղ տվող ծրագրերը` աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրիր, որն անհասկանալի մեծ մեխանիզմով փողեր է դուրս գրվել, վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում.

«Սա ենթադրում է համայնքում մաքրության աշխատանքներ, բայց չգիտենք՝ այդ փողերն ուր են գնում, ի վերջո այդ աշխատանքն անում են դպրոցակաները` շաբաթօրյակի տեսքով»:

«Այս 14 ծրագրերի հետ մենք լրջագույն խնդիր ունենք կոռուպցիոն ռիսկերի առումով և պետական միջոցների արդյունավետ ծախսելու առումով, և թափանցիկության առումով»,- ասաց Ա.Միրզոյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հաստատեց այդ ծրագրերում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը և նշեց, որ դրանք խորքային վերլուծության կարիք ունեն, կհամագործակցեն գործընկերների հետ այդ մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս