Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող քաղաքացիները հունիսի 7-ին հանդիպել են կաթողիկոսի հետ:
Խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորումից ազատ է արձակվել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կիրառել գրավ 10 մլն դրամի չափով։
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը կալանքից ազատ է արձակվել:
Մայիսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկություններով նախապատրաստված նյութերով իրականացված նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջև կնքված 61,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10,000,000 դրամ։
Հունիսի 7-ին, ժամը 13։01-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում զորակոչը կսկսվի հուլիսի 1-ին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ նախապտրաստական աշխատանքներ են իրականացվում:
«Ես այն ժամանակ էլ եմ պատասխանատու եղել որոշ ոլորտների համար, հիմա էլ որպես պաշտպանության նախարար ձեզ հայտարարում եմ` նախ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է, այն, ինչ ունեցել ենք 1992 թ., 2002 թ. և 2017-18 թթ., կտրականապես տարբերվում է»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով բանակում հագուստի և խնամքի պարագաների պակասի խնդրին:
Վերաքննիչ քրեական դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ մեխանիզմ է կիրառվելու արտասահմանից վերադարձող զինծառայության ենթակա անձանց դեպքում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի Էրեբունի ավիացիոն բազայի բանակային օդուժի օդաչուներն սկսել են յուրացնել ինքնուրույն եւ զույգով թռիչքները՝ նմանակման հրթիռահարվածներ հասցնելով պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալրիներին:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը գրանցված երկրաշարժերից 65-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Նապոլեոն Օհանյանի, 06.06.2018թ. ճանաչել և հռչակել է ՀԿԳ քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանի անմեղությունը` հանցակազմի բացակայության հիմքով:
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք համաներում լինելո՞ւ է և ե՞րբ է լինելու։
«Սասնա ծռեր 3»-ի գործով դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց փոխել ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ:
Հունիսի 7-ին, ժամը 11:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց Էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հնարավորության մասին։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) հետ:
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է նախատեսվում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում։
Փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի նկատմամբ կայացված դատական վճիռը թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով չէ:
«Ես խոսել եմ բժիշկների հետ, թե ինչ վիճակում է էս կալանավորը, ասել են` մի տասը օր չի ձգի: Ես Բանդուրյան Ալիկի հետ ընդհանրապես կապ չունեմ, ընդհանրապես շփված չկամ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` անդրադառնալով քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի ((Նորատուսցի Ալիկ) համար երաշխավորագիրը ստորագրելու հանգամանքին:
Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Հունիսի 7-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը:
Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում շարունակում են պարբերական շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 1967 թ. ծնված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ։
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության դրամական միջոցների անարդյունավետ օգտագործման դեպք է բացահայտել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը «ցավալի» է որակում հիմնադրամում 326 մլն դրամի չարաշահման դեպքը:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե «վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը», իրականությանը չի համապատասխանում:
Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով զբոսանք էր կազմակերպվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աուտիզմով հիվանդ շուրջ 30 երեխաների համար: