
Բարձագույն դատական խորհուրդն առաջարկում է վերաքննիչ քրեական դատարանի դատավորին տեղափոխել Գեղարքունիքի մարզի դատարան

2018թ. հունիսի 4-ին Բարձագույն դատական խորհուրդը դռնփակ նիստում որոշումներ է կայացրել դատավորներ նշանակելու նպատակով թեկնածուներ առաջադրելու մասին:
Խորհուրդը որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Գրիգորի Վարդանյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար՝ դադարեցնելով նրա՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:
Մեկ այլ որոշմամբ՝ Հանրապետության նախագահին առաջարկվել է Մեխակ Գևորգյանի թեկնածությունը՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար՝ դադարեցնելով նրա՝ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Սերգեյ Չիչոյանի թեկնածությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղում նշանակելու համար՝ դադարեցնելով նրա՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:
Նշենք, որ Սերգեյ Չիչոյանը 2018 թվականից ընտրվել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով: