Քիչ առաջ դատարանի դահլիճից ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի և Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակից են եղել նաև 1982 թ. ծնված Գուրգեն Ն.-ն և 1986 թ. ծնված Օգսեն Ն.-ն, ովքեր որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով ուրիշի գույքի վնասմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները:
«Ծանոթացա կրթության և գիտության նախարարի հարցազրույցին` կապված նաև համակարգում տեղի ունեցող փոփոխությունների հետ, մասնավորապես` համակարգի կոռուպցիոն ռիսկերի հետ»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հորդորել է «Ազատություն» ռադիակայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները:
Նախօրեին «Գորիս» ՔԿՀ-ում կալանավորը ինքնավնասում է կատարել՝ ածելիով վնասելով ձեռքերի նախաբազուկները:
Հունիսի 6-ին հյուսիսային շրջաններում, հունիսի 7-8-ը, 11-ին շրջանների զգալի մասում,հունիսի 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ամերիկացի լուսանկարիչ-լրագրող Ադամ Կաց-Սինդինգը Հայաստանում է և բացահայտել է իր վրացերեն դաջվածքի պատմությունն ու լրագրողներին պատմել սեփական լուսանկարների միջոցով վաստակելու և համաշխարհային համբավ ունեցող ամսագրերի էջերը նվաճելու մասին:
Դատախազի կողմից ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Կարեն Օհանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հիմնավորվածության առնչությամբ պարզաբանում է տարածել ՀՀ գլխավոր դատախազի խոհրդական Գոռ Աբրահամյանը:
Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 6-ին հանդիպել է Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչների հետ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը գտնում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ վատ արեց», որ վերջին զանգի օրը Դիլիջանի դպրոց այցելեց և այնտեղ ելույթ ունեցավ անգլերենով։
Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումների անձնակազմը Հայաստանի լեռնային շրջաններում ձեռնամուխ է եղել վերջին սերնդի հետախուզական քիմիական մեքենաների (ՌՔՄ) յուրացմանը:
Հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագիր են ներկայացրել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի տարեկան հաղորդմամբ անդրադարձել է կրթությունից դուրս մնացած երեխաների հարցին, որը շարունակվում է չլուծված մնալ։
Հունիսի 25-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Դիմակայունության մշակույթի ամրապնդում և զարգացում» թեմայով: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ՊՆ տեղակալ Մակար Ղամբարյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 21.30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն։
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել հետագա ծառայությունը:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը երաշխավորություն են ստորագրել Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով ամբաստնյալ Ներսես Պողոսյանի համար:
Երևանում այսօր կգրանցվի մինչև +30 աստիճան տաքություն։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժեց Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությունը:
Մասիսի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է։
Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ 17.05.2018թ. «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները։
Մեծավան համայնքի ղեկավարը 6․700․000 դրամից ավելի գումար է յուրացրել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու մասին խոսակցություններ կային վերջին բոլոր տարիներին։
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։