Շուշիի շրջանում ավտոմեքենան գլորվել է ձորը

Հունիսի 8-ին ժամը 06:40-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշիի շրջանի «Զառսլու» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ՃՏՊ: Շուշիի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 74-րդ կմ-ին ՀՀ Արարրատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ Գ.Ս.-ն իր վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը մոտ 80 մ խորությամբ:

ՃՏՊ-ի հետևանքով տուժած վարորդին մարմնական վնասվածքներով Շուշիի շրջանի շտապ օգնության մեքենայով տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Հրշեջ-փրկարարները մեքենան հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

Արցախի ԱԻՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930