Հունիսի 12-ին՝ ժամը 00:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում:
Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հունիսի 11-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարար Արտյոմ Ջանջուղազյանն առաջարկեց բանկերին հնարավորություն տալ առանց հետագա պարտավորությունների ներել վարկառուների մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ունեցած տույժերն ու տուգանքները:
«Նիգերական նամակներ» կամ ծուղակ էլեկտրոնային փոստով:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառուցվածքային հիմնական մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, գիտական խորհուրդը, ռեկտորատը, արհեստակցական կազմակերպությունը և այլն, որոնց միջոցով կազմակերպվում և իրականացվում են բուհի գործառույթները։
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կդիմեն Ազգային ժողովի խմբակցություններին` պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու պահանջով:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Պարմա» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի արտադրության դեպք:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները կրկին ոտքի են ելել և խոստանում են բողոքի նոր ալիք, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հուլիսի 1-ից ներդնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։
Երեւանում շարունակվում է բողոքի ակցիան՝ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Հունիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը չի կարծում, որ այսօր կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև բուռն բանավեճը կարող է «ճեղքել» կառավարության միասնականությունը, և ՀՅԴ-ն կարող է դուրս գալ կառավարության կազմից։
«Ակնհայտ է, այդ գործողություններից կարելի է Երևան հիմնադրամի լուծարման ենթադրություններ անել, բայց եկեք անմեղության կանխավարկածից դուրս չգանք, փաստերը ստուգենք»
Կառավարության արտահերթ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները:
Հունիսի մեկին տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Քաշաթաղի շրջանի ցանքատարածություններին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում մայիսի 17-ին տեղի ունեցած երկու անձի սպանությունը. մեղադրանք է առաջադրվել 1997թ. ծնված երիտասարդի:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի այնպիսին, որ ցանկացած քաղաքացի կամավոր ցանկություն հայտնի միանալ դրան: Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք ի սկզբանե ասել են, որ կուտակային համակարգը կարող է օգտակար լինել պետության համար, սակայն դրա համար պետք է մշակել ճիշտ մոդել:
14-ամյա Հայկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած
Այս պահին կառավարության արտահերթ նիստի ընթացքում «Դեմ եմ» նախաձեռնության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև: Նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը նշեց, որ իրենք պահանջում են հետաձգել հուլիսի 1-ից պարտադիրի ներդրումը և իրենց հետ քննարկումներ սկսել:
ՀՀ Զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները։
Էներեգետիկ ոլորտում ռիսկերը հաղթահարելուն զուգահեռ կուսումնասիրվեն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման բոլոր հնարավորությունները: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և ինքնակամ հողազավթումների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հաղթող Չո Լա Աունն իրեն շնորհած 100 000 դոլարը կհատկացնի Մյանմայի ռոհինջաների կրթական և առողջապահական խնդիրների լուծմանը:
Գյումրու կամրջի տակ քաղաքացի է հայտնաբերվելԳյումրու Ալեք Մանուկյան փողոցի 50-ամյակի կամրջի տակ քաղաքացի է հայտնաբերվել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դատի են տվել Երևան հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել:
Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում ներառված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քերական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 31.08.2018թ. ընկերության առցանց խանութում ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը նաև կստանա գեղեցիկ համար: