Էրեբունիում կատարված դանակահարությունը բացահայտվել է
Հունիսի 6-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1980 թ. ծնված Արտակ Մ.-ն և հայտնել, որ իր ծանոթ Սևոն դանակով հարվածել է իրեն և սպառնացել մորթել:
Հունիսի 7-ին, ժամը 1.15-ին, հիվանդանոցից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ կողաղեղի, ձախ գոտկային և ձախ արմնկային շրջանի կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արտակ Մ.-ն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները պարզել են, որ Սևոն 1967 թ. ծնված Արամայիս Հ.-ն է, որը հունիսի 6-ին, ժամը 22.30-ին, Էրեբունու 1-ին զանգվածի Այգեգործական ընկերության տարածքի ամառանոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արտակ Մ.-ին, իսկ վերջինս կենցաղային իրերով հարվածել է Արամայիս Հ.-ին՝ միմյանց պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 7-ին, ժամը 1.00-ին, Այգեգործական ընկերության տարածքից բերման են ենթարկել Արամայիս Հ.-ին, ում մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք ծալովի դանակը:
Արամայիս Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: