«Սասնա ծռերի» վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են». Արտուշ Գաբրիելյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Սասնա Ծռերի» գործը քննող Արտուշ Գաբրիելյաի հետ

– Պարոն Գաբրիելյան, դուք խնդրել, աղաչել, աղերսե՞լ եք վարչապետին՝ ասի, թե Դուք ինչպես վարվեք այս կամ այն դեպքում։ Միգուցե անձամբ չեք դիմել, Ձեր ծանոթներից մեկին եք խնդրել՝ Ձեր փոխարեն խնդրի, աղերսի։

– Լավ էլի, ախր դա հարց տալու բա՞ն է։

– Դո՞ւք եք եղել աղերսողը։

– Ախր էդ հարցին պատասխանելու բան է, որ ես պատասխանեմ, կամ եթե ես պատասխանեմ այդ հարցին, սաղ աշխարհը կծիծաղի, այդ ի՞նչ հարց է, որ դուք ինձ տալիս եք։ Լավ, նորմալ հարցեր կտաք, կպատասխանեմ։

– Եթե Դուք չեք, այդ դեպքում ինչպե՞ս եք որոշումներ կայացնում։

– Ի՞նչ որոշում։

– Ձեր վարույթում քննվող գործերը ինչպե՞ս եք կայացնում։

– Քեզ եմ հարցնում ու հետո նոր գնում կայացնում եմ, օրենքով եմ կայացնում, ուրիշ ի՞նչ կերպ պետք է կայացնեմ, կարող է՝ ինձ որեւէ մեկը պետք է ասի՝ ինչ անեմ, ու նոր անեմ։

– Այդ դեպքում ինչո՞ւ նախկինում Ձեր վարույթում քննվող «Սասնա Ծռերի» գործով կալանավորվածների ազատման միջնորդությունները մերժում էիք, իսկ հիմա բավարարում եք։

– Որովհետեւ իրենց վարքագիծը հիմա շատ է փոխվել, իրենք շատ խելոքացել են, խելոք են մնում, հարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի նկատմամբ, այ հիմնական խնդիրներից մեկը դա է։

– Այսինքն՝ քաղաքական իրավիճակի հետ կապվա՞ծ չէ Ձեր այդ դիրքորոշումը։

– Այն էլ կապ ունի, որոշակի դա էլ նշանակություն ունի, իհարկե, հենց այսօր երկու հոգու ազատ եմ արձակել։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս