ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սանդրո Աբովյանը, շուրջ 30 պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններ, այլ պատասխանատուներ։
Հունիսի 6-ին, ժամը 08:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննե Քեմփային և GIZ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին:
Հունիսի 5-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 4 շենքի նկուղը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը։ Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 31-ին՝ ժամը 10:50-ին, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի թերակղզում գտնվող «Վազ 2107»-ի սրահում դիակ կա։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պակաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը։
Հունիսի 5-ին՝ ժամը 23:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի վերջնամասում գտնվող «Կամակատար» կոչվող մատուռի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հունիսի 6-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:
Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հայտարարությամբ է հանդես եկել։
Ֆրանսիահայ բժիշկ Գեւորգ Աբգարյանը անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում եւ մտածում է հայրենադարձության մասին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հունիսի 6-ին ժամը 08։00-21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Սպանդարյան, Հրազդանի, Նալբանդյան, Սյունյաց, Կարմիր Բանակի, Շահումյան, Սայաթ-Նովայի, Ելենովկայի, Պռոշյան, Մյասնիկյան, Աբովյան, Չարենցի, Շինարարների, Օրբելի, Ձկնորսների, Գործարանային, Աշոտ-Երկաթի, Գեղամա, Իսահակյան փողոցների, Լճափնյա, Օրենգո թաղամասերի և Վարսեր գյուղի ջրամատակարարումը:
Հունիսի 5-ին ժամը 22:40-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջան Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում ներկա է գտնվել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Ես դառնում եմ դեսպան» ամենամյա միջոցառմանը, հանդես եկել ողջույնի խոսքով:
ՀՀ ոստիկանության համար մտահոգիչ է նույնիսկ 100 դրամ ավել գումարի գանձման յուրաքանչյուր փաստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային Ոստիկանություն՝ խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին, Երեւանում։
«Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը կրթությունը հասանելի է դարձնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հեռավոր գյուղերի աշակերտների համար:
Մոսկվայի Մեշչանյան դատարանը համանման դատավճիռներ է կայացնում բնիկ հայաստանցիների նկատմամբ, ովքեր ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն:
«Գազպրոմ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 5.248 մլն լրացուցիչ սովորական բաժնետոմսերի գնումը 26.381 մլրդ դրամով (3.4 մլրդ ռուբլի):
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը` կոմիտեի ղեկավարի տեղակալ Նիմա Դադբինի ղեկավարությամբ:
«Տողերի խախտումներ են եղել, բայց տարիների ընթացքում ներկայացրել ենք, և հաշվետվությունն այդ տեսքով ընդունվել է»:
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները հունիսի 5-ին հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը:
«Ես չեմ պատրաստվել` ձեզ լիտրաժներով բենզին և այլն…»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը` ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի, թե որքա՞ն է նրա աշխատավարձը:
Հունիսի 4-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էգզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Սարուխան գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2014 թ. ծնված Լիդիա Թ.-ն, 2014 թ. ծնված Լևոն Թ.-ն, 2010 թ. ծնված Սաթենիկ Թ.-ն և 2012 թ. ծնված Աննա Թ.-ն: