Սահմանային վերահսկողության շրջանակներում բեռը կապարակնքվել է և բեռի տիրոջը տեղեկացվել է հայերեն մակնշումն ապահովելու անհրաժեշտության մասին:
Կառավարությունը հավանություն տվեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Նյութականացավ վերջին ամիսների ամենասպասված իրավական փաստաթուղթը: Նյութականացավ ՀՀ օրենքի տեսքով:
Կառավարությունը հավանություն չտվեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը:
Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնում ընդամենը մի քանի ամիս աշխատած Միքայել Նահապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության համատեղ պատրաստված օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից հավանության է արժանացել:
Գործադիրը բավարարեց «Արգա-յուրոսթիլ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզաբանում է տարածել ՏԻՄ-երում կառույցի գործունեության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ:
ՀՀ մշակույթի նախարարությունը հոկտեմբերի 31-ին հայտարարություն էր տարածել՝ հրավիրելով մասնակցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը:
Կառավարությունը հաստատեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
«Համացանցում հայտնված նամակագրության մեջ փնթի լատինատառով քասթինգ ստուդիայի երեխաները որոշ բաներ են գրել, գումարների մասին են խոսում, և այդ նամակագրությունը տարածել են իմ նկարով ու ներկայացրել, թե ես եմ կազմակերպել նման ակցիա։ Այստեղ մարդիկ չեն տեսում, որ այն Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ակցիան է, որը վաղուց է եղել»,- շեշտեց Լ. Հովակիմյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի՝ 28-ամյա բնակչին:
Նոյեմբերի 1-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղ տանող ավտոճանապարհին ծառի ճյուղը պոկվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Խորհրդարանը նոյեմբերի 1-ին 75 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատգամավորների կողմից հնչեցրած մտահոգությանը, թե 2019թ. պետական բյուջեի նախագծով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնիին:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Մարինե Ն.-ն, 2003 թ. ծնված Նարե Ն.-ն, 2001 թ. ծնված Մարի Ն.-ն, 2013 թ. ծնված Ալեքս Ն.-ն և 1959 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն:
«Տեսախցիկների ոլորտում պետք է շատ մեծ փոփոխություններ արվեն, և հանրային արձագանքը ցույց է տալիս, որ բոլորը չէ, որ հանման կողմնակից են. ավելի շատ մարդիկ կան, որոնք ասում են, որ պետք է կանոնակարգել և այդ գումարներն ավելի նպատակային օգտագործել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մեղրիի նախկին քաղաքապետի և վերջինիս տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ. առաջադրվել են մեղադրանքներ։
Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը:
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը:
Նոյեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 2-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
ԱԺ-ն 75 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն հարցին, թե Հայաստանը չի՞ պատրաստվում դրսից, այդ թվում՝ Ռուսաստանից, վառելափայտ կամ քարածուխ ներկրել, որպեսզի դրանով ապահովի գյուղական համայնքերի վառելափայտի խնդիրը և Հայաստանի անտառների պահպանությունը, ասաց, որ այդ թեմայով քննարկումներ ունեցել են, և ներքին շուկայում պահանջարկի առաջանալուն զուգընթաց՝ նման պահանջներ ի հայտ կգան։
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հաստատում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանի մասով ՀՔԾ-ում քննվում է քրեական գործ: Այս մասին ՀՔԾ պետն ասաց կառավարությունում լրագրողների հետ զրույցում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն այսօրվա նիստով հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը, համաձայն որի երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ:
Ժ.19:55-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են վկաների կարգավիճակով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Ժ.15:55-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11 տան բակում վիրավոր արծիվ է հայտնաբերվել: