Բաժիններ՝

Խոհանոցային պարագաների արտադրության ոլորտում կստեղծվեն նոր աշխատատեղեր

Գործադիրը բավարարեց «Արգա-յուրոսթիլ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ըստ հիմնավորման, ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է չժանգոտվող պողպատից խոհանոցային պարագաների արտադրության մեջ՝ իրականացնելով 685 մլն 732,5 հազար դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 25 նոր աշխատատեղ՝ 350 000 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը 2019 թ. կկազմի 100 մլն  դրամ, որի մի մասը կիրացվի տարածքում (66,5 մլն դրամ), իսկ մյուս մասը` ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում (33,5 մլն դրամ): 2020 թ. արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 175 մլն դրամ, որի մի մասը (89,9 մլն դրամ) կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը (56,3 մլն դրամ) ԵԱՏՄ այլ անդամ-երկրներում, իսկ մնացածը (28,8 մլն դրամ) երրորդ երկրների տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս