Բաժիններ՝

Պետք է գործի ազատությունից զրկված անձին ազատ արձակման նախապատրաստելու մեխանիզմ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության համատեղ պատրաստված օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից հավանության է արժանացել: Այն ուղղված է ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների հետ կապի ամրապնդմանը և քրեակատարողական հիմնարկումնր անցվի ճակի բարելավմանը:

Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, օրենսդրական փաթեթը հիմնված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների վրա:

Մասնավորապես, ուսումնասիրություններ են կատարվել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման, նույնականացման քարտերի տրամադրման, ստացիոնար բուժման մեջ գտնվելու ընթացքում կարգապահական տույժի կիրառման հետաձգման հնարավորության և ցմահ ազատազրկված անձանց անջատ պահելու կանոնի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ:

Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների երաշխավորման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումներին կարող եք ծանոթանալայստեղ` ttp://www.ombuds.am/images/Iravakan_dirqoroshum.pdf

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս