
Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Նոյեմբերի 1-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղ տանող ավտոճանապարհին ծառի ճյուղը պոկվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: