«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին ժամը 11։00-18:00 կդադարեցվի Երեւանի Ավան վարչական շրջանի Խուդյակով, Շահինյան, Ավանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Նոյեմբերի 2-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 15:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազաատության պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող փակ ավտոտնակից ծուխ է նկատվում:
Աշխատանքային այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է հայ խաղաղապահների հետ։
Բացարձակ թվերը չեմ հրապարակի, որովհետև իրենք որոշակի գաղտնիություն ունեն, բայց կարող եմ ասել, որ նախկին տարիների համեմատ մենք նվազում ունենք, մոտակա 3-4 տարվա մեջ մենք բավականին նվազում ունենք, ամեն տարի նվազել է թիվը։
։ Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։
Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար:
Մինչ Հայաստանի քաղաքական կյանքը փոթորկվում է և բոլորը պատրաստվում են գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, երկրի ժողովրդագրական գործընթացներում շարունակվում են բացասական երևույթները:
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ:
Շառլ Ազնավուրն ազգությամբ հայ-ֆրանսիացի երգիչ էր, և հիմա ի՞նչ, գնանք Ֆրանսիայում երգիչ դառնանք, որ Հայաստանում մեծարվե՞նք, ամեն ինչ չափ ու սահման ունի։ Մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ»,- ասաց ճարտարապետը։
Կարապետյանների ընտանիքի կողմից Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ավարտին են մոտենում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ջանքերի շնորհիվ Աշոտաբերդ համայնքում կառուցվում է նոր դպրոց, վերանորոգվում են ավագ դպրոցի, պոլիկլինիկայի շենքերը, կարգավորվել է տարիներ շարունակ խնդիր համարվող ջրամատակարարման հարցը, իրականացվել են բազմաթիվ այլ ներդրումներ և ծրագրեր:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատում է նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը մեծ է և շեշտում, որ իրականացնում են քաղաքականություն այս առումով իրավիճակը բարելավելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին:
Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում: Այս մասին հայտնում է Araratnews-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրեն պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին դրամաշնորհ տրամադրելու հետ կապված տեղեկատվությանը:
Նոյեմբերի 2-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գործարար Սիլվա Համբարձումյանի խոսքով՝ Սամվել Մայրապետյանի գործով իրեն կանչել են հարցաքննության այն պատճառով, որ 2008 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 31-ը 14 մլն դոլար և 800 մլն դրամ է կանխիկացրել։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է իր բջջային ցանցի տեխնիկական վերազինման և արդիականացման մասշտաբային աշխատանքներ, որոնց շնորհիվ ընկերության բաժանորդներն առաջիկայում հնարավորություն կստանան օգտվելու բջջային կապի ամենատարբեր ծառայություններից՝ որակապես նոր մակարդակով:
Նոյեմբերի 2-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Տարբեր մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են զգալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքը: Ամռանն իրականացված շրջայցի ընթացքում, սահմանված չափորոշիչներով, ծրագրում ընդգրկվել էր նաև Սերոբյանների ընտանիքը:
44-ամյա Արմեն Մարգարյանը որոնվում է որպես անհետ կորած։
Գործարար Սիլվա Համբարձումյանի և ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի շուրջ 2015 թվականից ընթանում է աղմկահարույց գործ՝ կապված կաշառք տալու և վերցնելու հետ։
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի շուրջ առկա դժգոհություններին:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ գործող կառավարության գործունեության ընթացքում վաղաժամկետ ազատման հանձնաժողովները լավ են աշխատել, ինչի արդյունքում հաջողվել է բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները:
Նոյեմբերի 2-ին, ժամը 10:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի 6-րդ մուտքի էլեկտրական հաշվիչների վահանակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: