
Փրկարարները տան բակում վիրավոր արծիվ են հայտնաբերել

Ժ.15:55-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11 տան բակում վիրավոր արծիվ է հայտնաբերվել: Տեղեկատվությունը միաժամանակ փոխանցվել է բնապահպանական տեսչություն: Արծվին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներն արծվին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք բնապահպանական տեսչության մասնագետների ներկայությամբ:
Gepostet von Լոռու մարզային փրկարարական վարչություն am Mittwoch, 31. Oktober 2018
Լոռու մարզային փրկարարական վարչություն