
«Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին քաղաքացիները մոլորվել են

Ժ.19:55-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարները Մեծ Պառնի գյուղ տանող սարալանջին հայտնաբերել են Ա.Մուրադյանին (ծնվ.1982թ), Լ.Կարապետյանին (ծնվ.1991թ), Վ.Մուրադյանին (ծնվ.1973թ), Ս.Վարոսյանին (ծնվ.1984թ) և մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, իսկ ժ.21:02-ին Ծաղկաբեր համայնքի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են նրանց «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենան:
Լոռու մարզային փրկարարական վարչություն