Բաժիններ՝

Վերահսկողական ծառայությունը պարզաբանում է տարածել ՏԻՄ-երում կառույցի գործունեության վերաբերյալ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզաբանում է տարածել ՏԻՄ-երում կառույցի գործունեության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ:

Պարզաբանման մեջ ասվում է. «Մամուլում քննարկվում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործողությունների իրավաչափությունը տեղական ինքնակառավարման մարմիններում: Ծառայության վերահսկողական գործողություններն առավել համապարփակ և համակողմանի ներկայացնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում գործողությունները տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք առավել հայտնի դարձան Ծառայության ղեկավարի այցերով Անի, Ազատամուտ և Ուրցաձոր համայնքներ:

Այցերը պայմանավորված էին բնակիչների շարունակական բողոքի ակցիաներով և ելնելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետից` Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս սույն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման գնահատման նպատակով:

Տեղում ծանոթանալով բնակիչների կողմից բարձրաձայնված խնդիրներին և հաշվի առնելով դրանց տարաբնույթ լինելը՝ Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարագրերով ուսումնասիրություններեն իրականացվում վերոնշյալ համայնքներում՝ հիմք ընդունելով «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այն է՝ գնահատելու պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացած տեղեկատվության արժանահավատությունը:

Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարներից տեղեկատվություն պահանջելուն, ապա այն բխել է համայնքներում տիրող խնդրահարույց իրավիճակից,համայնքային բյուջեների անարդյունավետ օգտագործման վերաբերյալ բնակիչների բողոքներից և հաշվի է առնվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով նախատեսված Ծառայության ղեկավարի լիազորությունը՝ նկատի ունենալով, որ համայնքների բյուջեների ծանրակշիռ մասը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների տեսքով: Մասնավորապես, Ծառայության ղեկավարը իրավասու է այլ մարմիններից, (այդ թվում տեղական ինքնակառավարման մարմիններից) դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ: Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 13-րդ կետի համաձայն՝իրավական ակտերի նախագծեր առաջարկելու հնարավորությամբ:

Մասնավորապես, ուսումնասիրության արդյունքների ամփոփմամբ, ինչպես նաև պահանջված տեղեկատվության վերլուծության միջոցով Ծառայությունն իր առջև խնդիր է դրել վերհանել տարիներ շարունակ համայնքների զարգացման խոչընդոտներն ու օրենսդրական թերի կարգավորումները, ինչպես օրինակ՝ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության գործնա­կանում ոչ ճիշտ կիրառման հետևանքների վերացումը և համակարգային խնդիրների լուծման տարբերակներ առաջարկելը,ինչի արդյունքում հնարավոր կլինի համա­կող­մանի վերլու­ծության հիման վրա ներկայացնել գործնականում կիրառելի առա­ջարկություններ՝ իրավական ակտի նախագծի տեսքով:

Առայժմ համայնքի ղեկավարի և աշխատակիցների կողմից տեղեկատվության տրամադրման հետ կապված որևէ խոչընդոտ Ծառայության կողմից չի արձա­նագրվել:

Հ.Գ. Պահանջված տեղեկությունը չի ներառվելու տեղեկանքում, իսկ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող հատկանիշների առկայության դեպքում ներկայացվելու է իրավապահ մարմիններին: Տեղեկանքը կազմվում է հանձնարարագրի հիման վրա և ներկայացվում է վերահսկվող օբյեկտին կարծիքի, որից հետո նոր միայն վարչապետին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս