Բաժիններ՝

Սիլվա Համբարձումյանի գործով Արամ Հարությունյանը որևէ կարգավիճակ չունի. Սասուն Խաչատրյան

ՀՀ  Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հաստատում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանի մասով ՀՔԾ-ում քննվում է քրեական գործ:  Այս մասին ՀՔԾ պետն ասաց կառավարությունում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, արդյոք այդ գործով որևէ դատավարական կարգավիճակ ունի ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ո՛չ, չունի»։

Հոկտեմբերի 7-ին գործարար Սիլվա Համբարձումյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ որպես կասկածյալ հարցաքննության համար, այնուհետև նա դարձել էր վկա։

Համբարձումյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Համբարձումյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930