ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը խորհրդարանում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ համաներումը չի տարածվելու սպանության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կունենան առարկություն պատանդառվածներից կամ մարմնական վնասվածքներ ստացածներից։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար է նշանակվել լրագրող Հակոբ Կարապետյանը: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում:
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց, որ չի պատրատվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով համաներման մասին օրինագծին, հայտնեց, որ համաներումը լուրջ մարդասիրության և հանդուրժողականության տարրեր է պարունակում, ուստի անձամբ կողմ է քվեարկելու համաներման մասին օրինագծի ընդունմանը։
«Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու բացառիկ լիազորություննը պատկանում է դատախազությանը։ Մենք միջնորդությամբ հանդես գալու մտադրություն այս պահին չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՔԾ-ն իր նախաձեռնությամբ փոխի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Այս տարվա հոկտեմբերին հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար է նշանակվել Արփինե Զարգարյանը։
Կառավարության նիստում գործադիրը հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը:
«Տպավորություն է ստեղծվում, որ Հեղափոխության արժեքներն առայժմ անհասանելի են փոքր թվով մարդկանց»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլ ենթադրում է նաև հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները ետ վերցնելու և, համապատասխանաբար, ՀՀ նախագահի աշխատակազմին, Պետական վերահսկողական ծառայությանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ամրացնելու մասին որոշման նախագծին:
«Փաստ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Վազգեն Հարությունյանը հայտարարագրել է «MITSUBISHI OUTLANDER 3.0» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ նրա, դատապարտյալները հասարակության մեջ դուրս են գալիս չարացած ու գազազած և հետագայում պարզապես հնարավոր չի լինում նրանց ինտեգրել հանրությանը, քանի որ գործիքները՝ վաղաժամկետ ազատ արձակման և ներման չեն կիրառվում։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ելք» խմբակցության ղեկավարի իմ նախկին աշխատասենյակի պատշգամբից նայում եմ ԱԺ այգուն:
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց, որ դատավորները պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք ստանան:
«Ցավոք սրտի, մեր երկիրը, տարբեր հանգամանքների բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում համաներման ինստիտուտը կիրառել»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ 1-ին ռազմականացված ջոկատում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։
Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Նոյեմբերի 1-ին` ժամը 02:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 6 շենքի 2-րդ մուտքի վերելակը 2-րդ հարկի մակարդակում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+60C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 10։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից մի քանի ավտոմեքենաներ կամրացվեն ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
«Բոլորն ատամները սրած սպասում են, որ վերադասը մի սխալ թույլ տա, որ դատական ճանապարհով հարցը լուծեն։ Եթե մինչև այսօր որևէ մեկը չի բողոքել , դատարան չի դիմել, և, եթե կենտրոնում կա իրավաբան, ով երբեք թույլ չէր տա, որ օրենք խախտվեր, ինչպե՞ս կարող էի չհիմնավորված կադրային ջարդ իրականացնել»։
Ամերիկյան Aol ընկերության բրիտանական ծառայությունն անդրադարձել է հայկական խաչքարերին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել, որովվ Գևորգ Բաբայանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: