Նոյեմբերի 6-ին սփյուռքի նախարարությունում նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթիին կհանձնի Հայաստանի Հանրապետության կառավարության նվերը Նորվեգիայի Թագավորության կառավարությանը՝ սփյուռքահայ Դանիել Վարուժան Հեճինեանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը:
Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ, 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նորք-Մարաշի զինված խմբի անդամներին ազատ արձակել պահանջող քաղաքացիները հավաքվել էին կառավարության դիմաց: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի ընկեր, իրավապաշտպան Հայկազ Մակարյանի խոսքով գործող մեղադրյալները պետք է ներառվեին համաներման օրենքում և ազատ արձակվեին.
Նոյեմբերի 4-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Հրազդանի բաժին բժշկական կենտրոնից հաղորդեցին, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 50-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են:
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով՝ թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1993 թ. ծնված Մարինե Խ.-ն, 2015 թ. ծնված Արամ Հ.-ն, 2016 թ. ծնված Վիկա Հ.-ն, 2018 թ. ծնված Ավետիք Հ.-ն, 2007 թ. ծնված Վահե Չ.-ն և 1981 թ. ծնված Մարիամ Հ.-ն:
Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել հայտնի բլոգեր Իլյա Վառլամովից, ով նախօրեին արտաքսվել էր Բաքվից, և հրավիրել են նրան հետ՝ Ադրբեջան:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նոյեմբերի 4-ին, ժամը 18.10-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու Վարսիկ Եսայանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 3-ին հերթական անգամ ընդունեց գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Պ.-ին և հայտնաբերել գոտկատեղում թաքցված գործարանային արտադրության 0,25 լիտր տարողությամբ երեք շիշ կոնյակ:
Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենաներից մեկը կողաշրջված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական գումարը ստանալու համար այսուհետ պետք չէ սպասել երեխայի մեկ տարին լրանալը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 4-ին` ժամը 16:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Նոյեմբերի 5-ին` ժամը 01:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել քարերի մեջ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կարապետյանների ընտանիքի ներդրումները հասան նաև Իջևան:
Քրիստոնեական հավատի համար մղված պատերազմներում շատերն են նահատակվել, սակայն նրանց բոլորի անունները չեն, որ պահպանվել են:
Երևանի առաջին ատյանի դատարանում այսօր քննվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը։
Չափազանց արագահոս է մեր կյանքը. նրանում կա´մ կորցնում, կա´մ շահում ենք ամենակարևորը՝ ժամանակին արտահայտվելու կարողությունը:
«Արդեն երեք տարի է՝ Վրաստանում անցանկալի անձ եմ, շատ տմարդի ձևով վարվեցին մեզ հետ։ Այսօր անձնապես չեմ կարող գնալ Վրաստան և ուսումնասիրել հայկական հուշարձանները, այս դեպքից հետո խնդիրներ առաջացան նաև Արևմտյան Հայաստան գնալու հետ»:
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Աշտարակ-քաղաքից Սասունիկ գյուղ տանող ճանապարհի 1–ին կմ հատվածում՝ Կարին գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 10 OT 808 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 MԼ 156 համարանիշի ավտոմեքենաները:
Սահակ Պողոսյանը նաև նկատեց, որ այս ամենից զատ, կան նաև լեզվական խնդիրներ, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանն արդեն մտած է շրջանառության մեջ, իսկ Շառլ Ազնավուր անվանումը դժվար կլինի բրենդավորել, հնարավոր է՝ այն առաջացնի բազմաթիվ կազուսներ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել զինծառայողների հետ։
Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, նոյեմբերի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Նոյեմբերի 3-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի վերջնամասում ավտոմեքենա է այրվում: