
Նիկոլ Փաշինյանը՝ կարմիր գծերի և տեսախցիկների մասին

«Տեսախցիկների ոլորտում պետք է շատ մեծ փոփոխություններ արվեն, և հանրային արձագանքը ցույց է տալիս, որ բոլորը չէ, որ հանման կողմնակից են. ավելի շատ մարդիկ կան, որոնք ասում են, որ պետք է կանոնակարգել և այդ գումարներն ավելի նպատակային օգտագործել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ կարմիր գծերի հետ կապված էլ խնդիրներ կան. «Այդ խնդիրներից ամենակարևորը նորից հարկային համակարգի հետ է կապված. մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց տված գումարը նպատակային է օգտավործվում»։