Չինաստանում Վան Շուբաո անունով պացիենտը 12 տարի գտնվել է կոմայի մեջ. այդ ամբողջ ժամանակաշրջանում նրա զառամյալ մայրը շուրջօրյա հոգ է տարել նրա մասին, տեղեկացնում է The Mirror հրատարակությունը:
Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը ծառայողական պարապմունք անցկացրին ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների տարածքային ստորաբաժանումների պետերի հետ։
Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնում քաղաքացուց կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ։
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
ՀՀ կառավարությունը 1 տարով կրճատեց բժշկական մասնագիտություն սովորողների «Պատիվ ունեմ» ծրագրով հետուսումնական ծառայության ժամկետը:
ՀՀ Գլխավոր դատախազությունն արձագանքել է Անահիտ Բախշյանի բաց նամակին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեին:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ բանկի ավագ տնտեսագետ Եվգենի Նայդովի գլխավորությամբ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Ներկայացնում ենք «Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակ 2018» մրցույթի ժյուրիի նստաշրջանի մասին մամլո հաղորդագրությունը և Հավակնորդների ցանկը:
ՀՀ կառավարությունը Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Սփյուռքի նախարարությանը հատկացրեց 81 մլն 294 հազար դրամ:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ՄԱԶԾ/ԳԷՀ ծրագրի իրականացման արդյունքների, հետագա ընթացքի վերաբերյալ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի:
Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին կարճատև աշխատանքային այցով եղել է Գյումրիում՝ տեղում ծանոթանալու երկրագիտական թանգարանին հատկացված շենքի պայմաններին:
Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել:
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում՝ «26 դոս»-ի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018 թվականի նոյեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» (թիվ 40864/06) գանգատի վերաբերյալ որոշումը:
Կյանքի 69-րդ տարում վախճանվել է թատրոնի ու կինոյի խորհրդային լիտվացի դերասան Արունաս Ստորպիրշտիսը, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում նկարահանվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել. ոչ մի դեպո գնացք չի սպասարկել, որովհետև կրճատվել է հավելավճարների չափը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
«Եթե ծանոթ լինեն օրենսդրությանը, ապա քրեական գործը հարուցվել է, քանի որ ընդամենը կա հաղորդում և ոստիկանությունն ու ՀՔԾ-ն պարզում են այդ հաղորդման հանգամանքները։ Ես անհեթեթ եմ համարում, որ փորձի փոխանակումը կարող են կապել կաշառակերության հետ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ ինքը Փարիզ մեկնել է ոչ թե «Վեոլիա Ջրի», այլ ընկերության մայր գրասենյակի հաշվին։
«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի մոտ 140 աշխատակիցներ պահանջում են վճարել իրենց աշխատավարձը, որը կազմում է մոտ 24 միլիոն դրամ:
ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին կտրամադրի 249 մլն 624 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը որոշել է գրանցվել «Ֆեյսբուք»-ում: Այս մասին Շարմազանովը հայտնել է իր ծննդյան տարեդարձը շնորհավորած քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում: