Բաժիններ՝

Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամ կտրամադրվի՝ բնակարան գնելու նպատակով

ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին կտրամադրի 249 մլն 624 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:

«Նախատեսվում է զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի իրականացման համար անհատույց ֆինանսական աջակցության տրամադրել սե-փականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Ծրագրով նախատեսված 500 մլն դրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվել է 75 մլն 195 հազար դրամ արժեքով 7 բնակարանների ձեռքբերում և նախատեսվում է իրականացնել 424 մլն 805 հազար դրամ արժեքով 55 ըն¬տա¬նիքների անհատույց պետական ֆինանսական աջակ¬ցության գծով բնա-կա¬րան¬¬ների գնման վկայագրերի տրամադրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս