Բաժիններ՝

Մահացել է լիտվացի դերասան Արունաս Ստորպիրշտիսը

Կյանքի 69-րդ տարում վախճանվել է թատրոնի ու կինոյի խորհրդային լիտվացի դերասան Արունաս Ստորպիրշտիսը, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում նկարահանվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում։

Ինչպես նշում է «Sputnik Լատվիան», Ստորպիրշտիսը նոյեմբերի 6-ին վախճանվել է երկարատեւ հիվանդությունից հետո: Սակայն մինչեւ ամենավերջին օրը նա չէր թողնում աշխատանքը:

Արունաս Ստորպիրշտիսը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 2-ին Վիլնյուսում: 1975 թվականին նա ավարտել է Լիտվայի պետական կոնսերվատորիան եւ սկսել է աշխատել Պետական երիտասարդական թատրոնում: Ավելի ուշ աշխատել է Վիլնյուսի մեծ թատրոնում:

Վերջին ժամանակներս աշխատում էր լիտվական հեռուստատեսությունում: Առավել ակնառու են դարձել նրա աշխատանքներն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հրաշքների տարեշրջանը», «Կործանված նավերի կղզին», «Աննա թագուհու գաղտնիքը կամ հրացանակիրները երեսուն տարի անց», «Ձմեռային բալենի-2»-ը, «Ծիածանից բարձր», «Ամերիկյան ողբերգություն», «Գաղտնի նավարկուղի», «Պերսոնա նոն գրատա», «Գողացված երջանկություն» ժապավենները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս