ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում:
07.11.2018թ՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Երևանի Աշտարակի խճուղին Դավիթաշենի կամրջին միացնող հատվածի շինարարությունը կավարտվի մինչև նոյեմբեր ամսվա վերջ:
Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներկայությամբ նախ մանրակրկիտ ուսումնասիրեց յուրաքանչյուր ծառայողի անձնական գործը՝ ընդգծելով, որ խորհրդի մասնակցությամբ կոլեգիալ կարգով կայացված որոշումներն ավելի օբյեկտիվ են, ճիշտ ու թափանցիկ, և ինքն առաջնորդվում է այդ մոտեցմամբ։
Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում Գորիս-Կուբաթլի ճանապարհին տեղի ունեցած վթարից վիրավորված զինծառայողների մասին մանրամասներ է ներկայացրել:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը բացառում է որևէ կոռուպցիա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ հատկացնելու գործում:
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ բացահայտվել է, որ հէկ-երի մեծ մասը ջրաչափեր չեն ունեցել:
Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այլևս որևէ հուշարձան չի քանդվելու, այդ թվում՝ Արամի 23-ը և բոլոր այն հուշարձանները, որոնք գտնվում են այդ տարածքում, հարկ եղած դեպքում կլինեն միայն նախագծային որոշ լուծումներ:
Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է պահպանել նույնությամբ: Այս մասին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։
Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված, հանցագործ աշխարհում Նորատուսցի Արա անունով հայտնի Արա Բանդուրյանը ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։ Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի վարչությունից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացել է անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքներին:
Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Նոյեմբերի 7-ին, ժամը 11:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 330 դատապարտյալ:
Լոնդոնյան դատարանը ձերբակալել է նախկին ադրբեջանցի բանկիրի կնոջը՝ նրա հարստության աղբյուրների հետաքննության գործի շրջանակներում։ Միայն լոնդոնյան Harrods-ում 16 մլն եվրո ծախսած կնոջն արտահանձնում է սպառնում։ Այս մասին հայտնում է bbc.com-ը։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով Կոնգրես է անցել 3 հայազգի օրենսդիր:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նոյեմբերի 7-ին կայացած նիստում որոշվեց «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 20 միլիոն դրամի չափով, քանի որ տեղի է ունեցել գերիշխող դիրքի չարաշահում:
12-ամյա Արթուր Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Մաքեյանի երդման արարողությունը։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը պատահականություն է համարում Արա Մինայսանի դեմ սկսված գործընթացների ու Վենետիկում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետկանչի համընկնումը:
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ժամը հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 5 մետր, ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Նոյեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենի խճ. թիվ 2 հասցեում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված, նախկինում դատապարտված Մերաբ Կ.-ին։
Կյանքի 84-րդ տարում մահացել է դերասան եւ կասկադյոր Գենադի Չետվերիկովը: