Ոստիկանները բերման են ենթարկել, այպես ասած, «օրենքով գող» Մերաբ Քալաշովին։
Վանաձորում անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները նոյեմբերի 8-ի առավոտյան վերսկսվել են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայփոստ»-ը ուրախ են տեղեկացնել, որ այսուհետև «Հայփոստ»-ի բոլոր փոստային բաժանմունքներում կարելի է կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային հաշվի վերալիցքավորում, ինչպես նաև վճարել հետվճարային փաթեթների համար՝ առանց միջնորդավճարի:
Նոյեմբերի 7-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ «Ակյան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորակը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
ՀՀ ժողովրդական արտիս Թովմաս Պողոսյանն ամիսներ առաջ իր հեռախոսահամարն է փոխանցել, որպեսզի Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը զանգահարի իրեն, սակայն «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Պողոյսանը նշեց, թե մինչ օրս որեւէ զանգ չի ստացել:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն իր բլոգում գրում է, որ ինքն ուշադիր հետևում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի կյանքի դրամային, դրա զարգացմանը, ուշադիր է լինելու նաեւ հանգուցալուծմանը: Ա. Բլեյանի բլոգի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսը Երևանից էին: NEWS.am-ի տեղեկություններով՝ շարքային Հրանտ Գասպարյանը Մալաթիայից էր, իսկ Հայրապետ Նարինյանը՝ Նոր Արեշից:
Նոյեմբերի 7-ին` ժամը 23:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի կամրջի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, սեպտեմբերի հայտնի ելույթում էլ ուժային կառույցների ղեկավարներին հրահանգեց թիկնապահներ ունեցողներին «փռել ասֆալտին», այնուամենայնիվ, հայկական իրականությունում շատ քիչ բան է փոխվել:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում՝ գիշերային ակումբի մոտ, երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումով ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվեցին:
Նոյեմբերի 7-ին` ժամը 20:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 23:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 7-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանցի տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է մտել ամուսնացած կնոջ հետ, ապա սկսել նրան շանտաժի ենթարկել։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել էինք, ընթացքի մեջ են մարզերում առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Առաջարկում եմ ծանոթանալ նաև Լոռու մարզում իրականացվող ծրագրերին․ 1.Վանաձորում՝ Թիվ 20 դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում, «Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»ՊՓԲԸ-ի ջեռուցում և վերանորոգում 2.Սպիտակում՝ . Թիվ 8 դպրոցի […]
Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին, Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր դուրս են գալու Վանաձորում և Վանաձորի հարակից անտառային տարածքներում 06.11.18 թվականին անհայտ կորած Վանաձորի բնակիչ՝ 2006թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները կատարելու նպատակով:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը:
Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժնում անտառխախտման արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ հոկտեմբերի 22-ին Սպիտակի անտառպետության թիվ 7 պահաբաժնի թիվ 4 քառակուսու թիվ 30 անտառամասում (Սարահարթ համայնքի վարչական տարածք) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից հատված 16 հատ տարբեր տրամագծի ցցաչոր սոճենի ծառերի կոճղեր:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը:
ԱԻՆ փրկարար ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները:
«Վարչապետի օգնականները ոնց որ միտումնավոր նրան թյուրիմացության մեջ գցեն, անընդհատ շեղում են իրական վիճակից։ Ոչ մի նորմալ վերամշակող Թուրքիայից լոլիկ չի ներկրի Հայաստան, որ հետո տոմատի մածուկ պատրաստի»:
Գորիս-Կուբաթլու ավտոճանապարհի 39 կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
2018 թվականի կենսաթոշակային հաշվիների տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են ներկայացնել դիմում` նշելով հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային փոստով կամ բնակության վայրի հասցեով:
Ճարտարապետ Դավիթ Նահատակյանն անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցին և այն պնդումներին, որ շինությունը պետք է քանդել և գտնվելու տեղից երկու մետր հեռու տանել, որի մասին խոսել էր նաև ՀՀ վարչապետի պոշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշեց, որ այս մոտեցումը տարիներ շարունակ գործել է նաև Երևանի մյուս պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները:
«Ձմռանը շենքը կարող է փլուզվել՝ տանիքի պատճառով». Լոռու մարզի Շամլուղի 10-րդ շենքի բնակիչները դիմում են ՀՀ իշխանություններին: