Բաժիններ՝

Ինչո՞ւ են գործադուլ հայտարարել Գյումրու երկաթգծի կայարանի աշխատակիցները

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել. ոչ մի դեպո գնացք չի սպասարկել, որովհետև  կրճատվել է հավելավճարների չափը:

168.am-ի հետ զրույցում աշխատակիցները հայտնեցին, որ «Հարավկովկասյան երկաթուղին» 25 տոկոսի փոխարեն հավելավճար 10 տոկոս է փոխանցել իրենց հաշվեհամարներին, այնինչ աշխատանքային պայմանագրերում գրված է, որ եթե աշխատակիցն իր առջև դրված պլանը կատարում է,  ապա պարգևատրվում է աշխատավարձի 25 տոկոսի չափով:

Նրանց փոխանցմամբ՝ հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ իրենք հաճախ են բախվում այս խնդրին.և՛ պահումներ են արվել, և՛ նվազեցրել են աշխատավարձը: Բողոքել են, արդյունքում երկու կողմն էլ զիջումների է գնացել ու այդպես շարունակ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին  քննարկումներ են ընթանում ղեկավարության և աշխատակիցների միջև և որոշակի հայտարարի դեռ չեն եկել:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս