Նոյեմբերի 10-ին` ժամը 03:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգուց դեպի նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին:
Տրանսպորտային միջոցների խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում 2018թ. նոյեմբերի 10-ին կիրականացվեն դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ, ինչը կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Վերջին 2 օրերին կրկին լարվել է իրավիճակը Երևանի պետական համալսարանում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին խորհրդարանում անդրադարձել էր հայկական կոնյակի խնդրին՝ նշելով, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին:
Մեծանուն գրող Սիլվա Կապուտիկյանի հարյուրամյա հոբելյանին ընդառաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվեց «100 ծառ՝ Սիլվա Կապուտիկյանին» պուրակը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով քննություն է տարվում՝ Ազատամուտ համայնքի բնակչի՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ հանցագործությունների մի շարք դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 438 դատապարտյալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 8-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած անձի առևանգման փաստով:
Հայաստանի բնապահպանության նախարարությունը ներկայացրել է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման» նախագծի լրացուցիչ գնահատման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Հայաստանում վարորդական իրավունքի բալային համակարգ է ներդրվելու: Ոստիկանությունն առաջարկում է, որ վարորդներին ամեն տարի տան 9 բալ: Ամեն խախտման դեպքում հանվելու է միավոր՝ ըստ իրավախախտման բնույթի։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներին, աշխատակիցներին, ինչպես նաև իրավապահ մյուս մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռաֆայել Երիցյանին:
2018թ. նոյեմբերի 8-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարություն է արել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները:
Հայաստանում կենսաթոշակառուների առողջապահության խնդիրը պետք է լուծվի նրանց վերջնական բժշկական ապահովագրության միջոցով: Կառավարության մամուլի սրահում նոյեմբերի 9-ին հրավիրած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին« օրենքի նախագիծը, որին մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արդեն իսկ անդրադարձել են՝ նշելով, որ այսպիսով դատավորների կենսաթոշակն իջեցվում է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես 160-ամյա փորձառություն ունեցող «Վեոլիա Գրուպ» ընկերության մասնաճյուղ, իր բաժանորդներին մատուցվող ծառայությանների որակը և անվտանգության բարձր չափանիշներն ու գնումների կանոններն ապահովելու նպատակով իրականացնում է հստակ քաղաքականություն, պայմանագրային հարաբերություններ հաստատելով այնպիսի հուսալի և կայացած ընկերությունների հետ, որոնք կարող են համապատասխան ոլորտներում ցուցաբերել պահանջվող փորձառություն և ներկայացնել գործունեության հարուստ պատմության համոզիչ ապացույցներ:
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար։
վ
Վանաձորի 12-ամյա տղայի մահվան հետ կապված քննչական կոմիտեում այս պահի դրությամբ քրեական գործ դեռ չկա հարուցված:
«Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ»:
Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, 2018 թվականի հունիսի 6-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների՝ Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ու ընտրության կարգավորումը նախատեսող որոշ հոդվածների` Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Վերջին օրերին բազմաթիվ ահանզանգեր են հնչել Երևան-Բյուրական-Երևան թիվ 519 երթուղու չվացուցակի խախտումների վերաբերյալ։
Նոյեմբերի 9-ին, ժամը 10:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 46 շենքի մոտակա ավտոտնակի տանիքը, ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է շտապօգնություն և փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամները բողոքի ակցիա են իրականացնում ուսխորհրդի կազմը չլուծարելու համար: Նրանք մտահոգված են ՀՀ կրթության և գիտության նախարարի գրությամբ, որում նշված է եղել, որ պետք է կազմը լուծարել: