Բաժիններ՝

Մայրը 12 տարի անցկացրել է կոմայի մեջ գտնվող որդու անկողնու մոտ

Չինաստանում Վան Շուբաո անունով պացիենտը 12 տարի գտնվել է կոմայի մեջ. այդ ամբողջ ժամանակաշրջանում նրա զառամյալ մայրը շուրջօրյա հոգ է տարել նրա մասին, տեղեկացնում է The Mirror հրատարակությունը: Վանը 2006 թվականին վթարի էր ենթարկվել երկրի արեւելքի Շանդունի նահանգի Շոուգուան քաղաքում:

36-ամյա տղամարդն անդամալույծ էր դարձել եւ ընկել կոմայի մեջ: Նրա բուժման բոլոր ծախսերն ստանձնել էր այդ պահին 63 տարեկան մայրը՝ Վեյ Մինյինը: Կինը, որի ամուսինը մահացել էր շատ տարիներ առաջ, բժիշկներին է տվել հավաքած ամբողջ փողը եւ տարիներով գիշեր ու զօր անցկացրել որդու անկողնու մոտ: Երբ միջոցները չեն բավականացրել, նա 120 հազար յուան պարտք է վերցրել: Ինչ-որ մի պահի Վեյն ընդհանրապես փող չի ունեցել, իսկ պարտքը պետք էր վերադարձնել, ուստի նա մի ամբողջ ամիս ոչինչ չի կերել: «Բերանս ու լեզուս չորացել էին: Ես միայն ջուր էի խմում»,-պատմել է չինացի կինը:

Այդ շաբաթների ընթացքում նա նիհարել էր 20 կիլոգրամով եւ այժմ կշռում է ընդամենը 30 կիլոգրամ: Այդուամենայնիվ, 75-ամյա կինն իր մեջ ուժ է գտնում արթնանալ առավոտյան ժամը հինգին, լվանալ եւ լողացնել որդուն, նրան կերակրել, բադանոթ դնել, մերսել նրան ու փոխել մարմնի դիրքը, որպեսզի նրա մոտ պառեկալախոցեր չառաջանան: Վերջերս Վանն առաջին անգամ բացել է աչքերը եւ ժպտացել մորը: Կինը երջանկությունից յոթերորդ երկնքում էր եւ պնդում է, որ որդին գիտակից վիճակում է ու ամեն ինչ հասկանում է, թեեւ չի կարողանում շարժվել ու խոսել: «Ես հուսով եմ, որ երբեւիցե նա լիովին կապաքինվի: Ես այնքան եմ երազում, որ երբեւէ նա կարողանա կրկին ինձ «մայրիկ» կոչել»,-լրագրողների հետ անկեղծացել է Վեյը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս