
Նոր նշանակում

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այսօր իմ հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:
Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- գրել է նա:
https://www.facebook.com/photo.php?fbid=10156820172493501&set=a.10151181109363501&type=3&theater