Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Ժամը 17:40-ին մթության պատճառով փրկարարների կողմից իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք եւ ժամը 18:00-ին ժամանակավորապես դադարեցվել են:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացրել են 3 ուղղություններով:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել էին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 14:00-ի դրությամբ Վանաձորի հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևմտյան հատվածներում իրականացվում են որոնողական աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են ոստիկանության մարզային վարչության 200 աշխատակից, 30 փրկարար, 350 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: