Բաժիններ՝

«Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման համար հատկացվեց 81 մլն 294 հազար դրամ

ՀՀ կառավարությունը Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Սփյուռքի նախարարությանը հատկացրեց 81 մլն 294 հազար դրամ:

«Նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Սփյուռքի նախարարությանը հատկացնել 81 մլն 294 հազար դրամ: Գումարը խնայվել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման և «Արի տուն» ծրագրերի համախմբմամբ իրականացված միջոցառումների արդյունքում»,- նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս ծրագրի միջոցով հարյուրավոր ձեռնարկատերեր հստակ պատկերացում կկազմեն, թե ինչպես են տեղափոխվելու ՀՀ, և ինչ փաստաթղթաշրջանառություն է նրանց սպասում: 

«Նպատակն է Սփյուռքի հայազգի ձեռնարկատերերի համար հնարավորություն ստեղծել Հայաստանում խթանելու ստարտափ էկո համակարգի կայացումը, ներդնելու նորարարական տեխնոլոգիաներ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում: Ծրագիրը կնպաստի նաև հայրենադարձության խթանմանը:

Հատկացված 81 մլն 294 հազար դրամից 45 մլն դրամը կտրամադրվի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության վերաբերյալ պայմանագրի հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս