Պարզվել է, որ նշված ավտոմեքենայի սրահում եղել են 21-ամյա Վոլոդյա Մկրտչյանը, 38-ամյա Արտակ Ադամյանը, 22-ամյա Հովհաննես Խալաջյանը և 16-ամյա Սամվել Խաչատրյանը:
Նոյեմբերի 5-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնեց, որ Տիգրանյան 19 շենքի բակից 4-5 կրակոցի և վիճաբանության ձայներ են լսվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. ձախ ձեռքի երկու մատների կտրած վերքերով 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել Երևանի կենտրոնում գործող մերսման սրահի մերսուհիներից մեկը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 19-ամյա երիտասարդի սպանության փորձի դեպքի առթիվ:
Հայաստանում հայտարարված համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձանպես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել:
Արման Սիմոնյանը հետախուզվում է։
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական գործի քննությունը, սակայն նիստը չսկսված հետաձգվել է մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։
Բեռլին երկրամասի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի, Շպիգելին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին:
«Փաստ» թերթը գրում է. «Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը երկու բնակարան է հայտարարագրել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Նշենք, որ Արամ Խաչատրյանն այդ պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 02:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի հին խճուղում՝ ամառանոցների մոտակայքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ռուզաննա Հակոբյանի՝ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ ընտրվելուց հետո թափուր է մնացել ԲԴԽ անդամի տեղը։
Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 17:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 6-ին` ժամը 19:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գները սեպտեմբերին աճել են: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները դեռ երկար ժամանակ չեն նվազելու:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով, ինչպես հայտնի է, օրերս հերթական աղմկահարույց բացահայտումը եղավ: ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10:00-18։00 կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 70/1, 70/2, 70/3, Խորենացի փողոցի 107-235 համարների, Որմնադիրների փողոցի, Սարի Թաղի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Նոր գծանշումներ Երևանում խցանումները բացառելու համար:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության քվեարկությանը մասնակցելու իրավունքը պետ Մնացական Բիչախչյանը կոչ է անում համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ նոյեմբերի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի՝ Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան 41-65 շենքերի (կենտ համարներ), Ֆուչիկի փող. 2-24 շենքերի (զույգ համարներ), Մարգարյան փող. 11, 13, 15 շենքերի ջրամատակարարումը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում հակակարկտային հրթիռային կայանների վերակատարելագործման խնդիր է դնելու:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ընտանիքին՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։
Երևանի առաջիկա ավագանու նիստում ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Շաբոյանների ընտանիքին տրամադրվելու է անհատույց սենյակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց:
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 234 դատապարտյալ:
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: