Բաժիններ՝

«ADAMI մեդիա մրցանակ 2018» մրցույթի հավակնորդներից երկուսը Հայաստանից են

Ներկայացնում ենք «Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակ 2018» մրցույթի ժյուրիի նստաշրջանի մասին մամլո հաղորդագրությունը և Հավակնորդների ցանկը:

Նշենք, որ հավակնորդներից երկուսը Հայաստանից են։ Ցանկում ընդգրկվել են Սոնա Քոչարյանը և Մարինե Քոչարյանը:

«Օդեսայում՝ Ուկրաինա, ժյուրիի գերհագեցած աշխատանքից հետո, Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ԱԴԱՄԻ մրցանակը պատիվ ունի հայտարարելու ԱԴԱՄԻ Մեդիա 2018-ի Մրցանակի հավակնորդներին։

ԱԴԱՄԻ ժյուրիի նստաշրջանը անցկացվում էր Օդեսայի սոցիալական նախաձեռնությունների կենտրոնում։ Միջազգային ժյուրիի 22 անդամները պետք է որոշեին մրցանակի հավակնորդներին և հաղթողներին՝ 311 գրանցված մասնակիցների էթնիկ, կրոնական կամ մշակութային բազմազանության հարցերին նվիրված՝ հեռուստաընկերությունների, առցանց տեսանյութերի, և կայքէջերի հայտերից, ԵՄ-ի հետ Արևելյան Գործընկերության անդամ վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին հեռարձակող ընկերությունների, առցանց մեդիայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ Արևմտյան Եվրոպայից և Արևելյան Գործըներության երկրներից։

Ներկայացնում ենք ԱԴԱՄԻ Մեդիա 2018-ի Մրցանակի վեց անվանակարգերում հավակնորդների ցանկը․

Տեղեկատվություն
1. «Ընտանեկան կապեր»
Հեղինակ՝ Լուչիա Տեուտ (TV Moldova 1), Մոլդովա

2. «Սորոկինյան Մեծ Թատրոնը»
Հեղինակ՝ Եուջենիու Պոպովիցի (TV Moldova 1), Մոլդովա

Նորություններ / Կարճամետրաժ ոչ խաղարկային ֆիլմեր
1. «Գողացված Երջանկություն»
Հեղինակ՝ Օլգա Կրեչկո (STB), Ուկրաինա

2. «Աշտարակ»
Հեղինակ՝ Սալոմե Ջաշի (TV Pirveli), Վրաստան

3․ «Երկու կրոն՝ մի տան մեջ»
Հեղինակ՝ Քեթևան Բրաչուլի (Imedi TV), Վրաստան

Ժամանցային հաղորդումներ
1. «Մեր ճաշակով»
Հեղինակ՝ Եվգենի Բուլկա (ONT), Բելառուս

2. «Թանկագին բարեկամներ»
Հեղինակ՝ Վալերիու Անդրիցէ (Jurnal TV), Մոլդովա

Առցանց տեսանյութեր
1. «Բազմազանության կերպարներ»
Հեղինակ՝ Բեսո Գվենետաձե (TDI), Վրաստան

2. «Գորանի կյանքի կանոնները»
Հեղինակ՝ Անաստասիա Սլովինսկայա (Ekhokavkaza.com), Վրաստան

3. «Ամերիկացին Բելառուսական գյուղում»
Հեղինակ՝ Եվգենի Շիբինսկի (Tut.by), Բելառուս

ԿայքԷջեր
1. Հատուկ նախագիծ «Մեր ուրիշները»
Հեղինակ՝ Օլեսյա Յարեմչուկ (առցանց ամսագիր “The Ukrainians), Ուկրաինա

2. «Երկու աշխարհ՝ մեկում»
Հեղինակ՝ Սոնա Քոչարյան, Հայաստան, Chai-khana.org

3. «էթնիկ զբոսանքներ Խերսոնով և Ուկրաինայի հարավով»
Հեղինակ՝ Միկոլա Խոմանյուկ
Ուկրաինայի Սոցիոլոգիական Ասոցիացիա, Խերսոնի տարածքային բաժին

Երիտասարդ ԱԴԱՄԻ
1. «Մոթել STRUGURAS”
Հեղինակ՝ Միխայ Նիկիֆորյակ (TV Moldova 1), Մոլդովա

2. «Մուրատ»
Հեղինակ՝ Մարինե Քոչարյան, (Ոսկե Ծիրան կինոփառատոն), Հայաստան

3. «Նամակագրությամբ ընկերներ»
Հեղինակ՝ Նելլա Վասիլևսկայա (Լիստոպադ կինոփառատոն, Մինսկ), Բելառուս

Ժյուրին շնորհել է նաև մի քանի «Հատուկ Հիշատակում» մրցանակներ, որոնցից երկուսն արդեն հայտնի են․

Հատուկ Հիշատակում
1. «Լինելով երիտասարդ Աշաղի Սարալում»
Հեղինակ Էզիզ Քենիև (GIPA), Վրաստան

2. «Իմ ազգությունը՝ Օդեսացի»
Հեղինակ՝ Ելենա Նեմիշ, Տատյանա Սուչկովա (Echo Media), Ուկրաինա

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ 2018-ի հավակնորդներին Ուկրաինական Հանրային հեռարձակող UA․PBC, Odessa հեռուստաալիքով հայտարարել են՝ ԱԴԱՄԻ ծրագրի տնօրեն Շտեֆան Տոլցը, ժյուրիի անդամներ՝ EBU-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապերի Տնօրեն Ռադկա Բետչևան, Շվեյցարական SRF-ի թղթակից Լուզիա Չիրկին, Կենտրոնական Ասիայում BBC-ի թղթակից Աբդուջալիլ Աբդուրասուլովը։

ԱԴԱՄԻ Մեդիա Մրցանակ 2018-ի հավակնորդները կհրավիրվեն մասնակցելու նոյեմբերի 29-ին, Քիշնևի (Մոլդովա) Organi Zal-ում տեղի ունենալիք Գալա Մրցանակաբաշխությանը, որն անցկացվելու է Մոլդովայի Խորհրդարանի Նախագահ պարոն Անդրիան Կանդուի հովանու ներքո։ ԱԴԱՄԻ 2018 Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան Քիշնևում։ Հանդիսավոր Գալա մրցանակաբաշխությունը ուղիղ կհեռարցակվի միջազգային մակարդակով։

ԱԴԱՄԻՆ ֆինանսավորվում է Դաշնային Արտաքին գործերի նախարարության և ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից (Գերմանիա)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս