Բաժիններ՝

«Ինչ դուք ինձ ու իմ ընտանիքին եք մաղթում, հազարապատիկը մաղթում եմ ձեզ». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը որոշել է գրանցվել «Ֆեյսբուք»-ում: Այս մասին Շարմազանովը հայտնել է իր ծննդյան տարեդարձը շնորհավորած քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում:

«Շնորհակալ եմ իմ ծննդյան օրվա շնորհավորանքների համար: Ինձ իմ ընկերները «Ֆեյսբուք»-ից շնորհավորանքներ են փոխանցում: Ցավոք սրտի, ես դեռ «Ֆեյսբուք»-ում չկամ: Ձեր շնորհավորանքները, ձեր բարեմաղթանքները ստիպեցին ինձ լուրջ մտածել սոցիալական ցանցերում գրանցվելու մասին: Շուտով կհանդիպենք «Ֆեյսբուք»-ում: Յուրաքանչյուրիցդ շնորհակալ եմ, Աստված պահապան յուրաքանչյուրիդ ընտանիքին, հայ ժողովրդին: Ինչ դուք ինձ ու իմ ընտանիքին եք մաղթում, հազարապատիկը մաղթում եմ ձեզ: Թող քրիստոնեական սերը, հույսը, հավատը յուրաքանչյուրիդ հետ լինի: Ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Շարմազանովը:

https://www.facebook.com/giani.oncho/videos/vb.100000543151700/2329438913750858/?type=2&video_source=user_video_tab

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս