Դեկտեմբերի 4-ին Բյուրականի բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ նախորդ օրը տան մոտ կայանված մեքենայից գողացել էին էլեկտրական մարտկոցը։
Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։
Օգոստոսին Ադրբեջանի տարածքում հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի ընտանիքը հույսով սպասում է, որ որդին գերությունից վերադառնալու է։ Նրա մոր առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նա առողջական խնդիրներ ունեցել է, սակայն որդու գերի ընկնելու մասին լուրն իմանալուց հետո վիճակն ավելի է ծանրացել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը խոսեց ՀՖՖ-ում տիրող իրավիճակի, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների, հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի աշխատավարձի և այլ հարցերի մասին:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդգես Սուրենյանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել (ներսում երեխաներ կան):
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը շուրջ 500 բուկլետ է տպագրել Ականների վտանգի իրազեկման թեմայով։
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 24-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում անասնագոմ է այրվում:
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում այս տարի իրականացվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնց արդյունքում բարելավվել է խմելու ջրի մատակարարումը շուրջ 400 տնտեսություններում եւ ասֆալտապատվել Զորավար Անդրանիկ փողոցի մի հատվածը՝ 630 գծամետր երկարությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից հայտնաբերվել է գումարով պայուսակ: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը:
168.am-ը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանից հարցրեց, թե ինչ ապատեղեկատվության մասին է խոսքը, և ի վերջո ամանորյա տոնակատարություններն այս տարի որքա՞ն են արժենալու Երևանում:
168.am-ի խնդրանքով Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեկնաբանեց վարչապետի հնչեցրած առաջարկները գյուղացիներին՝ վարչապետը երևի տեղյակ չէ, որ այն մարդիկ, որոնք իրենց հողերը չեն մշակում, վաղուց արդեն վարձով են տալիս։
Թե արվեստի ինչ գործեր կան այսօր «Կալենց» տուն-թանգարանում, ոչ ոք չգիտի: 2017 թվականին Սարո Գալենցի հանկարծակի մահից հետո նրա որդին՝ նկարիչ, համադրող ու գալերիստ Հարություն Արչի Գալենցը փորձում է հասնել նրան, որպեսզի թանգարանում գույքագրում կատարվի ու այլևս իր, հոր, պապի գործերը չգտնի սև շուկայում: Այս թնջուկին Հայաստանում լուծում տալու արվեստագետի վերջին հույսն այսօր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ուղարկած դիմում-խնդրանքն է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Նախագահը շրջել է հիվանդանոցում, զրուցել բուժաշխատողների հետ։ Բարձր գնահատելով նրանց աշխատանքը՝ նախագահը նշել է, որ երեխաների բժիշկ լինելն ամենապատվաբերն է աշխարհում։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:
Ինչո՞ւ, օրինակ, մեր քաղաքական կոչվող դաշտի դերակատարների, պետական պաշտոնյաների մշակույթում չկա մի պարզ, մարդկային երևույթ՝ սխալի դեպքում ներողություն խնդրելը։
Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում «City of smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամը 111 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ:
Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ֆինանսների նախարարությունն «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի վերաբերյալ դեռ վերջնական կայացված որոշում չունի: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեսնում է հարցի համակողմանի քննարկման, առողջության ապահովագրության համար նաև այլընտրանքային տարբերակի քննարկման կարիք:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը` Արմենուհի տատս:
«Ապօրինի շինարարությունն այ այսպես է լինում. մայթը զավթել և փակել նույնիսկ հետիոտնային անցումը։ Սա ուղղակիորեն զազրելի է։ Ո՞ւր են նայում վարչական շրջանի ղեկավարների աչքերը։ Ասում են՝ փոխթաղապետը ձեռք է բերել պայմանավորվածություն. մենք քեզ շինթույլտվություն, դու մեզ մի քանի տարի շաուրմայանոց աշխատեցնելու տարածք»։
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ մյուս բնակավայրերում, Գեղարքունյաց թեմի գործող եկեղեցիներում ու կրթամշակութային հաստատություններում ծաղկեդրումով, մոմավառությամբ ու այլ միջոցառումներով հարգանքի տուրք մատուցվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքից մեկնեց Լոռու մարզի Լեռնանցք համայնք, որտեղ մասնակցեց 8 բնակարանի հանձնման արարողությանը, այցելեց բնակարան ստացած ընտանիքներին և շնորհավորեց նրանց` հավաստիացնելով, որ կառավարությունը բնակիչների կողքին է։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով իրավաբանական անձանց իրազեկում է 2020թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին:
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Սպիտակի ավերիչ երկրաշարժից 31 տարի անց, Գյումրիում դեռ կան տնակային ավաններ: Ըստ վերջին հաշվառման՝ Շիրակի մարզում առկա է 3500 ժամանակավոր կացարան, որից 2854-ը Գյումրիում: Չնայած տնակների առկայությանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա: