
Գառնիի բնակիչներից մեկի տանը թմրանյութ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում:
Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակիչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե և պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչն ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի չորացված զանգված է, ինքն է իրենց տան այգում ցանել և աճեցրել՝ անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։
Նախապատրաստվում են նյութեր: