Բաժիններ՝

Հրդեհ տան ննջասենյակում. բնակիչները ծխահարվել են

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի ննջասենյակում (մոտ 7 քմ):

Բնակարանի բնակիչներ Հովսեփ Ղ.-ն (ծնված 1955 թ.)  և Վարդանուշ Ս.-ն (ծնված 1961 թ.) ծխահարվել են: Շտապօգնության աշխատակիցները Հովսեփ Ղ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ Վարդանուշ Ս.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:01-ին, մարվել՝ 12:20-ին: Այրվել են դուռ, պատուհան, մեկ մահճակալ և կենցաղային իրեր՝ մասամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս