Բաժիններ՝

Բացահայտվել է 30-ամյա կնոջ դանակահարության դեպքը

Դեկտեմբերի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 30-ամյա մի կին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտեց հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։

Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրիի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարան, ինչի արդյունքում նա ներկայացավ բաժին։

Դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031