126 դպրոցների հետ կապված կան քրեական գործեր, որոնցով 222 մարդ, դպրոցի տնօրենների հետ որևէ կապով կապված, ձևակերպված է եղել, բայց չեն գնացել աշխատանքի։ Միայն այս գործերով 350 միլիոն դրամի կարգի պետությանը վնաս է պատճառվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Արմեն Հարությունյանը ազատվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հանդես եկավ ամփոփիչ ելույթով և կրկին շեշտեց՝ այո՛, բյուջեն հեղափոխական է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է գազի արտահոսք:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 04:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 3-ին ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեզ նոր հանգամանքներ են հայտնի դարձել, մասնավորապես, դեպքը եղել է դիտակետում, որտեղ եղել են Արթուր Աջամյանը եւ 20-ամյա ծառայակից Դավիթ Մելիքբեկյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին, մեր տեղեկություններով, դիմավորել-տեղավորել է հանցաշխարհում ճանաչված Արտյոմ Կանեւսկոյը՝ Արթուր Հարությունյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց:
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։
Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետերից մեկի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես նոյեմբերի լույս 30-ի գիշերը դեմքը քողարկած մի երիտասարդ եկաթե ձողով բացում հաստատության դուռն ու դրամարկղը հափշտակում։
«Այսպիսով, պարզ է դառնում, որ Կառավարությունը չի իմպլեմենտացրել նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ արված առաջարկությունները: Իմ գնահատմամբ՝ այդ նախագիծը ոչ լեգիտիմ է և չունի կյանքի իրավունք»:
«Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Երիցյանն իրենից բարձրաստիճան մարդուն՝ ՀՀ երրորդ նախագահին, մեղադրում է կոռուպցիայի մեջ: Շատ հետաքրքիր է՝ ինչ-որ դիզվառելիքից, պարարտանյութից են խոսում, միանշանակ տեսնում ենք՝ այն հարցերը, որ բարձրացրել էինք վերջին տարիներին, այն է՝ սուբսիդավորումը, պետք է հասնի գյուղացուն, ցավոք, նույն վիճակում է:
Արդեն 2 օր է, «Պետերյան» գեղեցկության սրահը չի աշխատում: Սրահի տնօրեն Հակոբ Պետերյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 3-5-ն ընկած սահմանում մի տղա մտել է իրենց սրահ ու գողացել՝ ինչ կարողացել է:
Ամանորին ընդառաջ, մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից, պայթյուններից պաշտպանելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է հատկապես երեխաներին զերծ պահել զանազան ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից, ինչի հետևանքով, ցավոք սրտի, յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ դեպքեր՝ երեխաների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:
Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև դեկտեմբերի 4-ին հեռուստակամուրջի միջոցով տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։
ՀՀ տարածքում, դեկտեմբերի 5-ի ժամը 19:10-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ «Փեթակ» կոչվող իրացման կետի տաղավարներից մեկից գնել է «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերև, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:
Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը հավանության է արժանացել կառավարության կողմից։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Գյուլբենկյան փողոցի հագուստի խանութներից մեկից փորձել են գողություն անել։
Ի պատասխան հարցման մեր հարցման՝ ՀՔԾ-ից տեղեկացրեցին, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը:
Օրենքի նախագծի համաձայն՝ հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, որը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ իրականացվում է զորակոչի միջոցով, հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, հստակեցվում են համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարեցման հիմքերը:
Մեղրիի ոստիկանները 26 խորանարդ մետրից ավելի ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 5-ին մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին:
Պաշտպանության նախարարարությունը խստորեն դատապարտելով նմանօրինակ երևույթները հատկապես զորակոչի համապետական գործընթացում, խոհեմության կոչ անելով զինակոչիկներին և քաղաքացիներին՝ հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ ոչ իրավաչափ վարքագծի դրևորումներից։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: