«Հրապարակ» թերթը գրում է. «Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ այն դատարանում է։ Զոհվածների հարազատներից տեղեկացանք, որ դատական առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին, ժամը 15-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։
««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բացառիկ մանրամասներ ներկայացնել ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 15-ին հրապարակված` օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Դեկտեմբերի 9-ին, ժամը 2.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի հատվածում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, որ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր»:
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13․15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։ Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը։
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
61 տարեկան հասակում մահացել է Roxette շվեդական խմբի մեներգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Expressen թերթը՝ վկայակոչելով խմբի մենեջերին։ «Խորը վշտով հայտնում ենք, որ մեր ամենատաղանդավոր ու սիրելի արտիստուհիներից մեկը հեռացել է մեզանից:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ:
Մի քանի օր է՝ համացանցում հարցեր են հնչում Հյուսիային պողոտայի դատարկության ու Սուրբծննդյան տոնավաճառի բացակայության պատճառների մասին: Facebook սոցիալական կայքում անգամ «Դեմ ենք Երևանի Սուրբծննդյան տոնավաճառը տեղափոխելուն» անունով խումբ է ստեղծվել, որտեղ մարդիկ բողոքում են իրենց հարցերին տրված անհասկանալի պատասխանների և այսօրվա իշխանության «դուխով հետքայլի» դեմ:
ՀՀ Կառավարության դեկտեմբերի 5-ի նիստում որոշվեց թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտնեց, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան և ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի» և «Զվարթնոց» և պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի օրերին կաշխատեն հետևյալ գրաֆիկով.
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։
Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել մեքսիկացի հայտնի գեղանկարչուհի Ֆրիդա Կալոյի կյանքը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսին:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է, որում նշել է՝բացառիկ Ամանոր է լինելու Երևանում:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2020 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը:
Մայիսի 28-ին մայրաքաղաքի ոսկու առևտրի կենտրոններից մեկում խաբեությամբ զարդ էին հափշտակել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։
ՀՀ-ում ժողովրդագրության վիճակի բարելավման նպատակով Կառավարությունը քննարկման է դրել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրային նախագծերը:
Մարդու իրավունքների պաշտպանը վերջին 11 ամիսներին ստացել է 12700 բողոք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
2019 թ. դեկտեմբերի 7-ին իրավապաշտպան Ա. Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անպատեհ ցասումի պոռթկմամբ հրապարակած գրառմամբ անցել է թույլատրելիի բոլոր հնարավոր սահմանները՝ մի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու դրա աշխատակիցների վերաբերյալ օգտագործելով պատիվն ու արժանապատվությունը վիրավորող և զրպարտչական բնույթի արտահայտություններ, իսկ մյուս կողմից մոլորեցնելով հասարակության լայն շերտերին՝ իրականությանը չհամապատասխանող, առանձին փաստերի վերաբերյալ ապատեղեկատվություն ներկայացնելով:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակեպված խմբի կողմից մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:
Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը, որին մասնակցում էր ավելի քան 250 հայ մարզիչ և եվրոպացի բարձրակարգ մասնագետ: