«Էս գյուղապետերը հարկերը 100 տոկոսով հավաքելու ձևն էլ չգիտեն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքից մեկնեց Լոռու մարզի Լեռնանցք համայնք, որտեղ մասնակցեց 8 բնակարանի հանձնման արարողությանը, այցելեց բնակարան ստացած ընտանիքներին և շնորհավորեց նրանց` հավաստիացնելով, որ կառավարությունը բնակիչների կողքին է։

Գյուղում շրջայց կատարելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարից հետաքրքվեց գյուղի ճանապարհների մասին։

«Բա էս ճամփեքի վիճակը ո՞նց ա լինելու, ինչքա՞ն սուբվենցիա ունեք այս տարի։ Դե հարկերը հավաքեք, որ սուբվենցիան ստանաք։ Էս վերջերս գիտեք՝ ինչ ենք պարզել, որ էս գյուղապետերը, պարզվում է՝ 100 տոկոս հարկերը հավաքելու ձևն էլ չգիտեն. գիտեք՝ ի՞նչ են անում, նպաստ են տալիս, հետո հետ են հավաքում»,- ասաց  վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարին կոչ արեց հարկերը նորմալ հավաքել, որպեսզի հնարավոր լինի գյուղի ճանապարհների և մանկապարտեզի հարցը լուծել։

Համայնքի բնակիչներից մեկը վարչապետից հետաքրքչվեց. «Փաշինյան ջան, չորս զինվորի մայր եմ,  ինձ տուն չի՞ հասնում»։

Հարցին ի պատասխան Ն. Փաշինյանն ասաց, որ տեղյակ չէ և պետք է նայել և հասկանալ՝ արդյո՞ք պետությունն ունի պարտավորություն, իսկ իրեն դիմած մյուս քաղաքացու բարձրացրած հարցին ի պատասխան էլ հավելեց. «Բոլոր հարցերը միանգամից լուծել չեմ կարող»։

11։40

Վարչապետ Նիոկոլ Փաշինյանն  ու կառավարության անդամներն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Սպիտակ քաղաքում Նիկոլ Փաշինյանը մասնակյցեց նաև ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։

Վարչապետը ծաղիկներ խոնրահեց նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին, որը նույնպես տեղադրված է Սպիտակ քաղաքում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս