«Ես սպասում եմ օրենքի արձագանքին, սա ինձ համար զուտ օրինական և, առավել ևս, բարոյական հարց է, որովհետև կատարվածը բարոյական վայրագություն է (այդ ժամանակավոր պաշտոնակատար կոչվածի կատարածը)»:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ի ժամը 11:20-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված […]
Կառավարությունն այսօր փոփոխություն և վերաբաշխում կատարեց 2020 թվականի բյուջեում և 2 միլիարդ 228 միլիոն դրամ բյուջետային վարկ հատկացրեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի 2-րդ ծրագրի շրջանակներում «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության կողմից հայաստանյան կապալառու ընկերություններին չվճարված պարտքերը մարելու համար:
«Մենք ունենք այլևս 10 հաստատված միջոցառումներ, որոնցից 6-ն արդեն ուժի մեջ են, կավելացնեի՝ լիարժեք ուժի մեջ են»,- անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված՝ կառավարության աջակցության ծրագրերին՝ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց 2020 թվականին արձանագրված գնաճի տվյալները՝ համեմատելով 2018 թվականի նույն ժամանակահատվածի հետ:
Ապրիլի 8-ին թեսթավորվել է 236 մարդ, դրական է 28-ի պատասխանը: Սա նշանակում է, որ պահպանում ենք շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը՝ հատկապես, որ բուժվածների թիվը 24 է և առաջիկայում էլ սպասում ենք բուժվածների թվի որոշակի աճ:
Մինչև կարանտին հայտարարելը աշխատում էի որպես մատուցող` օրավարձով։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում Covid 19 վարակ ունեցող 4–ամյա փոքրիկի են վիրահատել։
Ապրիլի 8-ին, ժամը 21:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս օրերին կապալառու կազմակերպությունները նշված աշխատանքները կազմակերպում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին, ժամը 01:43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 2/8 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:
Ապրիլի լույս 6-ի գիշերը «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նուվար գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։
Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասները շարունակում է չփոխհատուցել։ Ավտոներկրողների փոխանցմամբ՝ ընկերությունը 2019թ. օգոստոսից սկսած հրաժարվում է փոխհատուցել ավելի քան 1000 մեքենային պատճառած վնասները:
«Թեև անուններ չեն հայտարարում, բայց հայ վարակակրի մասին տեղեկություն չունենք»:
Ապրիլի 6-ին, ժամը 7.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ:
Սիսիանում երեկվա միջադեպի հետեւանքով հոսպիտալացված 3 քաղաքացիները Հայր Ներսեսի ընտանիքի անդամներն են։
Արցախի տեղեկտվական շրաբի փոխանցմամբ Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան:
Հայաստանի ղեկավարությունը չի ուզում մենք գանք Հայաստան, ասում են՝ տեղի խնդիր ունեն. Մոսկվայի օդանավակայանում մնացած հայերն անելանելի վիճակում են. News.am:
Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ և շնորհակալություն հայտնել երկրում անցկացված դրամահավաքին մասնակցելու համար:
«Այս պահին պլանավորված որևէ թռիչք չկա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ներկայացնելով ՌԴ-ում ՀՀ այն քաղաքացիների վիճակը, որոնք վերջին օրերին իրականացված 2 չվերթերով դեռ չեն կարողացել վերադառնալ հայրենիք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017-2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ:
Ֆիզարձակուրդում գտնվող կանայք չեն կարողանա օգտվել Կառավարության՝ Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրից. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Անշարժ գույքի ընդհանուր վիճակը համապատասխանում է երկրի կասեցված իրավիճակին»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց անշարժ գույքի շուկայի մասնագետ, «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին:
Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում հնարավոր աշխարաքաղաքական վերադասավորումների մասին:
Երևան քաղաքաի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: