Հայտնում եմ Հանրայինի էջին ադմին դառնալու պատրաստակամությունս. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը առաջարկում է ինձ զբաղվել հանրայինի նյութերի տակ գրվող հայհոյախառն մենկնաբանություններով։ Հայտնում եմ իմ պատրաստակամությունը էջի վրա որոշակի փոփոխությունների կատարումով 90 և ավել %-ով բացառել մեկնաբանությունների հայհոյանքները մեկ ամսվա ընթացքում։
Սրանով հայտնում եմ Հանրայինի էջին ադմին դառնալու պատրաստակամությունս։ Պետրոս Ղազարյան ջան, դե՝ խոսքդ կատար։ Սպասում եմ ադմինության հայտին»։